|
|
|
|

2009 թվականի մայիսի վեցին ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի և ՙԱրմավիա՚ Ավիաընկերության հրավերով մեկօրյա այցով Հայաստանում էին գտնվում Լլոյդս շուկայի անդամ հանդիսացող, ավիացիոն ռիսկերը վերաապահովագրող կազմակերպությունների շրջանում ամենահայտնի և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ապահովագրական միջնորդային կազմակերպության անդամներ:
Հյուրերի խումբը հիմնականում բաղկացած էր անդերրայթերներից` Ջոն Լեվակ (AON), Էդվարդ Լոութ (AON), ՈՒիլլիամ Հալլիգան (MSP), Թրավեր Չըրչ (AIG), Ռեյչլ Անսոուրթ (Global), Ալեքսանդր Պրեոբրաժենսկի (Lexgarant): Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի ազգային ավիափոխադրող ՙԱրմավիա՚ ավիաընկերությանը պատկանող օդանավերին, նրանց տեխնիկական բնութագրերին, մատակարարման մակարդակին, ինչպես նաև բոլոր այն գործոններին, որոնք կարող են ազդել ինքնաթիռի անվտանգության վրա ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:
Թեպետ ժամանակը սուղ էր, սակայն հյուրերն այցելեցին Սուրբ Էջմիածնի տաճար և ծանոթացան հայ հնագույն մշակութային ցուցանմուշների:

Կից աղյուսակում ներկայացված է "ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական ՍՊԸ-ի հետ համագործակցող վերաապահովագրական ընկերությունների ամբողջական ցանկը, ինչպես նաև տեղեկատվություն` միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից նրանց ստացած բարձր վարկանիշերի, կոնտակտային տվյալների վերաբերյալ:
Թարմացվել է՝ 30-09-2009
|
|
|
| |
|
|
|
| |
|
|