|
|
|
|
Ամերիաբանկ ՓԲԸ
ԿԲ-ում ռեգիստրի համար` Թիվ 34, Հաշվառման ամսաթիվ` 12.08.2008թ.
Գտնվելու վայր` ՀՀ ք.Երևան, Վ.Սարգսյան 2
Հեռախոս` (+37410) 58 99 06
Կայք` www.ameriabank.am
Էլ.փոստ` office@ameriabank.am
Աշխատանքային ժամեր`
երկուշաբթի-ուրբաթ` 9.30-17.00, շաբաթ` 10.00-16.00
Համաձայն Ընկերության և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի միջև 27.05.2009թ. կնքված` ապահովագրական գործակալական պայմանագրի, ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն (այսուհետ` Գործակալ) իրականացնում է ՙԱպահովագրության և ապահովագրական գործունեության մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ապահովագրական միջնորդային գործունեություն: Հիշյալ պայմանագրով Գործակալը լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները`
- Ապահովագրության պայմանագրերի (վկայագրերի) կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում` նաև ապահովագրական խորհրդատվության իրականացում,
- Ապահովադիրների և Ապահովագրողի միջև ապահովագրության պայմանագրերի /վկայագրերի / կնքման կազմակերպում,
- Ապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ ապահովագրավճարների հավաքման իրականացում և/կամ վերահսկում:
Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է ապահովագրության ներքոնշյալ դասերով`
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Ցամաքային տրանսպորտի (բացառությամբ երկաթուղային) ապահովագրություն,
- Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն,
- Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն,
- Աջակցության ապահովագրություն:
Վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում կնքված ապահովագրության վկայագրով /պայմանագրով/ ապահովագրավճարները շաբաթական կտրվածքով չեն կարող գերազանցել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամը: Կնքված յուրաքանչյուր ապահովագրության վկայագրով /պայմանագրով/ ապահովագրավճարի չափը չի կարող գերազանցել 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
"ԿՈՆՍՈՒԼՏԱՆՏ ՓԱՐԹՆԵՐՍ" ՍՊԸ
Գտնվելու վայր` ՀՀ ք.Երևան, Մոլդովական 24շ., բն.23
Հեռախոս` (+37491) 48 65 55
Աշխատանքային ժամեր`
երկուշաբթի-ուրբաթ` 9.00-18.00
Համաձայն Ընկերության և ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի միջև 27.05.2009թ. կնքված` ապահովագրական գործակալական պայմանագրի, ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն (այսուհետ` Գործակալ) իրականացնում է ՙԱպահովագրության և ապահովագրական գործունեության մասին՚ ՀՀ օրենքով սահմանված ապահովագրական միջնորդային գործունեություն: Հիշյալ պայմանագրով Գործակալը լիազորված է իրականացնելու հետևյալ գործառույթները`
- Պայմանագրով սահմանված ապահովագրության դասերի գծով ապահովագրական պայմանագրերի /վկայագրերի/ կնքման նախապատրաստական աշխատանքների, այդ թվում նաև Ապահովագրողի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների մասին ապահովագրական խորհրդատվության իրականացում,
- Ապահովադիրների և Ապահովագրողի միջև Պայմանագրով սահմանված ապահովագրության դասերի գծով ապահովագրական պայմանագրերի /վկայագրերի/ կնքման կազմակերպում,
- ապահովագրական պայմանագրերի /վկայագրերի/ կատարման օժանդակում, ներառյալ ապահովագրավճարների հավաքման իրականացում և վերահսկում:
Ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացվում է ապահովագրության ներքոնշյալ դասերով`
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Ցամաքային տրանսպորտի /բացառությամբ երկաթուղային/ ապահովագրություն,
- Փոխադրվող գույքի /բեռների/ ապահովագրություն,
- Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
- Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,
- Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների /նաև` բեռնափոխադրող/ օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
- Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- Ֆինանսական վնասների ապահովագրություն,
- Աջակցության ապահովագրություն:
Վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում կնքված ապահովագրության վկայագրով /պայմանագրով/ ապահովագրավճարները շաբաթական կտրվածքով չեն կարող գերազանցել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամը:
Թարմացվել է՝ 30-04-2010
|
|
|
| |
|
|
|
| |
|
|