|
|
|
|

"ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական ՍՊԸ-ի առաքելությունն է`
ամրապնդելով իր դիրքերը, դառնալ վստահելի գործընկեր Հայկական ապահովագրական շուկայում, մասնակցել երկրի ֆինանսական հատվածի զարգացման գործընթացին, ինչպես նաև շարունակաբար ամրապնդելով իր ֆինանսական դրությունը` լուրջ մասնակցություն ունենալ հայաստանյան ապահովագրական շուկայի ընդարձակման գործընթացին, հաստատուն դիրք գրավել Ընկերության կողմից առաջնային համարվող ապահովագրության հատվածներում, միաժամանակ առաջարկելով ամենատարբեր ապահովագրական ապրանքատեսակներ` ձգտելով դառնալ ոչ կյանքի ապահովագրության շուկայում ունիվերսալ ընկերություն:
Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ "ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական ՍՊԸ-ի առաքելությունն է` բարձրորակ ապահովագրական ծառայություններ մատուցելու ճանապարհով դառնալ վստահելի և հուսալի գործընկեր:
Ընկերությունը հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում և ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՙԳՐԱՆԴ՚ Ապահովագրական ընկերության հիման վրա:
Հղում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կայքին
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, դրանցում տեղադրված գովազդների համար , ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Թարմացվել է՝ 01-06-2010
|
|
|
| |
|
|
|
| |
|
|