|
|
|
|
ԱՊՐԻԼ 2010
ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի խորհրդի 13.04.2010թ. կայացած նիստում ընդունվել է որոշում 2010 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բելյակով փողոցի թիվ 5 շենքի թիվ 4 գրասենյակ հասցեում գտնվող ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի վարչական շենքում գումարել ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի տարեկան ընդհանուր ժողով հետևյալ օրակարգով`
1) ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների և վնասների բաշխման, տարեկան շահութաբաժինների չափի հաստատման մասին.
2) ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի 2009 թվականի ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում տարեկան շահութաբաժինների վճարման մասին:
ԴԵԿՏԵՄԲԵՐ 2009
ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի 25.12.2010թ. կայացած արտահերթ ընդհանուր ժողովում ընդունվել է որոշում 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ լրացուցիչ ավանդի ներդրման միջոցով ավելացնել ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը` Ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը սահմանելով 1 136 000 000 (մեկ միլիարդ հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված` ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոփոխված կանոնադրությունը:
Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունը` կապված Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման հետ, գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 30.12.2009թ. թիվ 1/Լ624Ա որոշմամբ:
ԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի 10.11.2009թ. կայացած արտահերթ ընդհանուր ժողովում ընդունվել է որոշում 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ լրացուցիչ ավանդի ներդրման միջոցով ավելացնել ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը` Ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը սահմանելով 636 000 000 (վեց հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված` ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոփոխված կանոնադրությունը:
Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունը` կապված Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման հետ, գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 07.12.2009թ. թիվ 1/1509Ա որոշմամբ:
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2009
ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) 05.10.2009թ. կայացած արտահերթ ընդհանուր ժողովում ընդունվել է որոշում 10.000.000 (տաս միլիոն) ՀՀ դրամ լրացուցիչ ավանդի ներդրման միջոցով ավելացնել ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը` Ընկերության կանոնադրական կապիտալի մեծությունը սահմանելով 616 000 000 (վեց հարյուր տասնվեց միլիոն) ՀՀ դրամ: Նույն որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված` ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոփոխված կանոնադրությունը` հանձնարարելով Ընկերության գործադիր տնօրենին ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ ՙԱՅ ԷՍ ՋԻ՚ Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոփոխված կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնելու համար:
ՀՈՒԼԻՍ 2009
Նոր Ակցիա "Դեպի Եվրոպա"Արմավիա ավիաընկերությունը "Այ Էս Ջի" ապահովագրական ընկերության հետ համատեղ իրականացնում է "Դեպի Եվրոպա" ակցիան: Այսօր արդեն գնելով Արմավիա ավիաընկերության ավիատոմս դուք կարող եք ձեռք բերել արտերկիր մեկնող քաղաքացիների տուրիստական ապահովագրության վկայագրեր 10 % զեղչով:
Զեղչը կիրառվում է արտերկիր մեկնող քաղաքացիներին Ընկերության կողմից տուրիստական ապահովագրության նոր առաջարկի շրջանակներում:
Թարմացվել է՝ 13-04-2010
|
|
|
| |
|
|
|
| |
|
|