Rambler's Top100
 
 
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ/ԵՆԹԱԲԱԺԻՆ
Ընկերության կառուցվածք

Ընկերության ղեկավարներ

Ընկերության նշանակալից մասնակիցներ







 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
"ԱՅ ԷՍ ՋԻ" ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի ԱՅՑԵՔԱՐՏ


"ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական ՍՊԸ-ի առաքելությունն է`
ամրապնդելով իր դիրքերը, դառնալ վստահելի գործընկեր Հայկական ապահովագրական շուկայում, մասնակցել երկրի ֆինանսական հատվածի զարգացման գործընթացին, ինչպես նաև շարունակաբար ամրապնդելով իր ֆինանսական դրությունը` լուրջ մասնակցություն ունենալ հայաստանյան ապահովագրական շուկայի ընդարձակման գործընթացին, հաստատուն դիրք գրավել Ընկերության կողմից առաջնային համարվող ապահովագրության հատվածներում, միաժամանակ առաջարկելով ամենատարբեր ապահովագրական ապրանքատեսակներ` ձգտելով դառնալ ոչ կյանքի ապահովագրության շուկայում ունիվերսալ ընկերություն:

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ "ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական ՍՊԸ-ի առաքելությունն է` բարձրորակ ապահովագրական ծառայություններ մատուցելու ճանապարհով դառնալ վստահելի և հուսալի գործընկեր:
Ընկերությունը հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում և ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` ՙԳՐԱՆԴ՚ Ապահովագրական ընկերության հիման վրա:

Անվանում և կազմակերպաիրավական ձև "ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Գործունեության ոլորտ Ոչ կյանքի ապահովագրության իրականացում
Պետական գրանցման տարեթիվ և համար 25.12.2007թ. գրանցման համար 0001
Կանոնադրական կապիտալի չափ 1 136 000 000 (մեկ միլիարդ հարյուր երեսունվեց միլիոն)
Ընկերության գտնվելու վայր ՀՀ, Երևան 0010, Բելյակով փողոց, շենք 5, թիվ 4 գրասենյակ
Հեռախոսահամարներ (+37410) 56 03 92, 54 68 60
Ֆաքս (+37410) 56 03 92
Աշխատանքային Օրերը Երկուշաբթի – ուրբաթ
Աշխատանքային ժամերը 09:30 - 18:00 (ընդմիջում` 13:00 - 14:00)



  • Աշխատակիցներ, գործակալներ
    31.03.2010 թվականի դրությամբ Ընկերությունն ունի 26 աշխատակից:


  • Աշխատանքի գնահատման սկզբունքներ

"ԱՅ ԷՍ ՋԻ" Ապահովագրական ՍՊԸ-ի աշխատանքի
արդյունավետությունը բարձրացնելու համար Ընկերությունում ներդրվել են աշխատանքի գնահատման հետևյալ սկզբունքները, որոնք պայմանավորված են աշխատողի մասնագիտական աճի և աշխատանքային որակների բարձրացման հանգամանքով`

  1. աշխատավարձի պարբերաբար բարձրացումներ,

  2. պաշտոնական առաջխաղացում,

  3. պարգևատրումների իրականացում:







Թարմացվել է՝  14-04-2010

 
   
   
 
Rambler's Top100
    All rights reserved © 2007 "ISG insurance" LLC.
    Designed and developed by WebCenter